Եթե Հայաստանը շատ արագ ետ չկանգնի Մաքսային միությանն անդամակցումից, ապա ուկրիանական իրադարձություններից հետո միջազգային հանրության կողմից Ռուսաստանի հնարավոր մեկուսացումը շատ ավելի վատ կանդրադառնա Հայաստանի վրա:
Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ հայտարարելով. «Ես չեմ կիսում այն կարծիքը, թե արդեն սառը պատերազմ է, բայց այսօրվա աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին ուղղակի ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ուժերը պետք է կարողանան ապահովել այն կարևոր այլընտրանքը թե՛ ԵՄ-ի, թե ՛միջազգային հանրության հետ, ինչը կապահովի, որ Հայաստանը չմեկուսացվի»:
Խաչատուր Քոքոբելյանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի նման հիմնախնդիր ունեցող երկիրն իրեն նման բան չի կարող թույլ տալ:
«Ուղղակի պարտավոր ենք փորձել վերանորոգել մեր հարաբերությունները Եվրամիության հետ և «դուրս գալ» Մաքսային միությունից»,-ասաց ԱԴ նախագահը:
Նա չի ընդունում Ղրիմ-Լեռնային Ղարաբաղ «զուգահեռները», թե երկուսն էլ ինքնավարություններ են, որոնք իրենց տարածքներում բնակվող ազգային մեծամասնության օրինական հանրաքվեով փորձում են վերացնել ժամանակի քաղաքական որոշման հետևանքները, այն է՝ Խորհրդային իշխանության ղեկավարների կամային որոշմամբ՝ ինքնավարության կցումը Խորհրդային այլ հանրապետության:
«Առկա միակ նմանությունն ազգերի ինքնորոշման խնդիրն է, բայց Ղրիմում այսօր նման խնդիր դրված չէ, այլ ավելի շատ ընթանում է աշխարհաքաղաքական պայքար: Իմ կարծիքով՝ անթույլատրել է Ղարաբաղի հիմնախնդիրը դիտարկել այդ տեսանկյունից, որովհետև ղարաբաղյանն ազգի ինքնորոշման խնդիր է, որն իրականացվել է օրենքի տառին համապատասխան»,-ասաց ԱԴ նախագահը:
Նա զարմացած է, որ որոշ քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ փորձում են ընդհանրացնել ԼՂ և Ղրիմի խնդիրները:
Հակառակ շատ քաղաքական գործիչների, որոնք կարծում են, որ ուկրաինական հակամարտության ընթացքում պաշտոնական Երևանն անարժանապատիվ լռություն է պահպանում, Քոքոբելյանն այս դեպքում լռությունը տեղին է համարում:
«Ես կարող եմ հստակ ասել, որ իշխանությունների լռությունն ինձ համար հասկանալի է: Նախ՝Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և իմ կարծիքով՝ շատ հարցերում իշխանությունների շտապողականությունը ճիշտ չի լինի: Բայց դա չի նշանակում, որ պետք է որոշակի գնահատականներ չտրվեն նրան, ինչ տեղի ունեցավ Մայդանում, որն ուղղակիրորեն ժողովրդավարության դեմ ուղղված գործընթաց էր»,-ասաց ԱԴ նախագահը:
Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկմանը, ապա Խաչատուր Քոքոբելյանը նկատեց՝ որ «ռուսական ազգայնականությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են կապիտալի բորսաները»:
Այն, որ մեկ օրում Ռուսաստանը կորցրեց մոտ 65 մլրդ. ԱՄն դոլար, ըստ ԱԴ նախագահի՝ կանխատեսելի էր:
21:45 • 10.03.14
Если Армении не откажется от интеграции в Таможенный Союз, то после украинских событий возможная изоляция России может гораздо хуже повлиять на Армению.
Подобное мнение в беседе с Tert.am высказал лидер партии «Свободные демократы» Хачатур Кокобелян, заявив: «Я не разделяю мнения о том, что война сейчас находится в замороженном состоянии. Но на фоне сегодняшних геополитических процессов очевидно, что власти Армении и политические силы должны обеспечить альтернативу как в вопросе ТС, так и в других вопросах, что будет способствовать тому, чтобы Армения не изолировалась».
Хачатур Кокобелян уверен в том, что страна, у которой имеются столь серьезные проблемы в связи с Нагорно-Карабахской Республикой, не может идти на такие шаги. «Мы обязаны попытаться наладить наши отношения с Евросоюзом и «выйти» из Таможенного Союза», – сказал он.
23:17 • 10.03.14