«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։
-Տիկին Սեդրակյան, շատ է խոսվում մեզանում քաղաքացիական շարժումների՝ վերջին շրջանում գրանցած անհաջողությունների, դրան հաջորդող ապատիայի մասին: Համամի՞տ եք արդյոք:
-Կարծում եմ՝ պետք չէ միանգամից քաղաքացիական շարժումների վրա դնել մեծ վետո, և պետք չէ շատ բուռն ոգևորվել այդ շարժումներով, որովհետև մենք պետք է հաշվի առնենք, որ քաղաքացիական շարժումները ձևավորվում են քաղաքացիների հանրագումարից: Ամբողջությամբ և՛ իրենց պարտքը գիտակցող, և՛ իրենց իրավունքները գիտակցող քաղաքացիների հանրույթը Հայաստանում քիչ է, և քաղաքացիական շարժումների մեջ, որոնք հստակ օրակարգող են ձևավորվում՝ հիմնականում սոցիալական, բնապահպական և այլն, շատ հաճախ կան գաղափարական կորիզներ, բայց որոնց միանում են բազմաթիվ մարդիկ, որոնք դեռ այդ օրակարգն ամբողջովին իրենցը չեն դարձրել, որոշ մարդկանց օգտակար է այդ շարժումներին միանալ, գուցե այդ շարժումները նվազեցնելու, մարելու նպատակով: Դրա համար մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում դեռևս ինտենսիվ և արագ ընթանում է քաղաքացու ձևավորման գործընթացը:
Երբ քաղաքացու ձևավորման գործընթնացն ավարտվի, իսկ ես կարծում եմ, որ այն ձևավորման փուլում է և շատ արագ կլինի, քաղաքացիական շարժումները, որոնք անհրաժեշտ են և պետք են, արդեն կդառնան ուրիշ որակի, և կսկսեն համատեղ և՛ քաղաքական ուժերի, և՛ տարբեր այլ միավորումների հետ աշխատել այլ օրակարգով: Ինձ համար թիվ մեկ օրակարգը Հայաստանի ինքիշխանությունն է, չկա ավելի կարևոր օրակարգ:
–Մենք 2008-ից խոսում ենք քաղաքացու ձևավորման մասին: Հնարավո՞ր է՝ ձևավորման փուլից այդպես էլ դուրս չգանք:
-Գուցե հիասթափեցնող բան ասեմ, բայց համաձայն քաղաքակիրթ երկրների փորձի՝ քաղաքացու ձևավորումը ընթանում է ոչ թե տարիներով, ոչ թե տասնամյակներով, այլ դարերով: Պարզապես հույս ունեմ, որ շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների՝ այդ պրոցնեսը կարագանա, բայց եթե գրանցենք, թե ինչ ֆենոմենալ տեղաշարժեր են տեղի ունեցել մարդկանց գիտակցության մեջ, մենք կհասկանանք՝մարդիկ սկսել են այլ կերպ մտածել, մարդիկ քայլ առ քայլ սկսել են սովորել օգտվել ինֆորմացիայից:
Առայժմ որևէ ինֆորմացիայից օգտվելը ռիսկերի հետ կապված չէ, բայց մարդկային ուղեղն այդ ընթացքում հստակվում և մաքրվում է, և շատ լավ գործընթաց կա, որ փաստում է դա: Տեսնում եք, որ բազմաթիվ կեղծ լուրեր են շրջանառվում, որ հայտնվում են սոցիալական ցանցերում և այլուր, և անմիջապես կեղծ լուրերը հերքվում են, հայտնվում են բնական աղբյուրները, մարդիկ բացահայտում են ճշմատարտությունը, ծաղրում են: Օրինակ՝ դիվերսիաների մասինռեպորտաժները ներկայացվեցին, հետո պարզվեց, որ այդ ռեպորտաժները սուտ են: Մենք պետք է հասկանանք, որ սա ինֆորմացիայի հստակեցման վերիֆիկացման դար է: Քաղաքացիական գիտակցությունը ձևավորվելու է ինֆորմացիոն հոսքերի հիման վրա:
-Ստացվում է՝ որքան ավելի շատ մարդ օգտվի համացանցից, այնքան այս գործընթացներնավելի կարագանա՞ն:
-Այս գործընթացը համացանցի հետ կապել պետք չէ, այդ գործընթացը պետք է կապել ընդհանուր կրթության հետ: Դա այն է, ինչ Արևմուտքում անվանում են տեղեկացվածություն: Այսինքն՝ կրթվածության և տեղեկացվածության շեմը անվերջ պետք է բարձրացնել: Եվ քաղաքացիական առաջատար խմբերի թիվ 1առաքելությունը (չեմ ասում,որ սոցիալական կամ բնապահպանական հարցերը երկրորդական են)պետք է լինի այդ շեմի բարձրացումը:
-Մենք ավելի շատ պայքարում ենք հետևանքների և ոչ թե պատճառների վերացման համար:
–Երբ դու ունես ինքնիշխանության խնդիր, երբ չես հասկանում՝որտեղիցէգալիս հրահանգը, դու առաջին տեղում պետք է դնես ոչ թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը՝հիվանդության պատճառը սա չէ:Պետք է դնես հարց,թե ինչպիսի մարդիկ կան, որ չեն ուզում՝Հայաստանը լինի ինքնիշխան: Եվ միայն ինքնիշխանության հաստատումը կարող է բերել մեխանիզմների պարզեցման:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: