Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն, անդրադառնալով ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքին ասաց, որ իր համար զարմանալի է, որ համատեղ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին, երբ Հայաստանը ստորագրում է ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը. «Միտինգը նշանակվում է հոկտեմբերի 10-ին, օր, երբ պետք է որոշվի Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի անդամակցության հարցը, սակայն, չգիտես ինչու, չի հնչում այդ փաստի դեմ բողոք, երբ կանգնած ենք միջազգային տնտեսական անվտանգության խնդիրների առաջ: Սա անհասկանալի քայլ է, պարզապես լղոզված քաղաքականություն: Կարծում եմ՝ Հայաստանի ինքնիշխանության օրակարգից ավելի կարեւոր այլ բան չկա»: