Վերջին օրերին որոշքաղաքական շրջանականեր փորձում են առաջ քաշել այն վտանգավոր մոտեցումը, թե Ղրիմի այսպես ասած հանրաքվեն կարող է նախադեպ լինել Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:
Նախ միանգամից նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշումը տեղի է ունեցել ԽՍՀՄ օրենսդրությանև միջազգային դեմոկրատական նորմերին խստիվ համապատասխան:
Ակնհայտ է, որ Ղրիմի խնդիրը արհեստականորեն առաջ քաշվեց աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունքում և Ղրիմի ազգաբնակչությունը չունի կոնսենսուս ինքնորոշման հարցի վերաբերյալ:
Եվ վերջապես,Ղրիմում գործընթացները տեղի են ունենում ռուսական կողմի ռազմական ագրեսիայի ներքո, որոնք ազդեցիկ միջազգային իրավական սուբյեկտների կողմից արդեն իսկ ճանաչվելեն անօրինական: Թեկուզ հենց այս պատճառով անթույլատրելի է ընդհանրացնել Ղարաբաղի և Ղրիմի խնդիրները:
Հաջորդ մտահոգությունս կապված է ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Մաքսային Միությանն անդամակցելուց բխող վտանգավորհետևանքների հետ:
Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ակներև է, որ Ռուսաստանն օրեցօր մղվում է միջազգային ակնհայտ մեկուսացման, որն անդառնալի հետևանքներ է ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա ևնաև ակնհայտորեն ազդելու է Մաքսային Միության անդամ պետությունների վրա:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը,անդամակցելով Մաքսային Միությանը, իր արտաքին տնտեսական քաղականության գործառույթների զգալի մասը զիջելու է այդ վերազգային կառույցին,որն էլ կարող է տանել Հայաստանի միջազգային մեկուսացմանը:
Մինչդեռ ունենալով այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են ԼՂ միջազգային ճանաչման հիմնախնդիրը և Հայաստանի տնտեսական վիճակը, Հայաստանն ուղղակի իրավունք չունի թույլ տալ միջազգային ասպարեզումվտանգավոր ինքնամեկուսացումը:
Ավելին՝ Հայաստանը պարտավոր է արդեն իսկ քայքավող և մեկուսացման գնացող Մաքսային Միությանն անդամակցելու փոխարեն, վերանորոգել հարաբեությունները Եվրամիության հետ` արևելյան գործըներության և ասոցացման պայմանագրի շրջանաներում, որպես առաջադեմ, դեմոկրատականևզարգացածտնտեսական ինտեգրացիոն միավորի:
Ցավով եմ նշում, որ որոշ քաղաքական շրջանակներպնդում են, թե Մաքսային Միությանն այլընտրանքը պատերազմն է: Դա նույնն էասել, որ Հայաստանը զուրկ է հեռանկարից և ինքնուրույնությունից: Ավելին, դա հայկական պետականության թուլացմանն ուղղվածմոտեցում է:
Պետք է գիտակցել, որ Հայաստանիև Արցախի անվտանգության միակ երաշխավորը միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրված, կայուն զարգացման հեռանկար ունեցող և կենսունակ Հայաստանի Հանրապետությունն է:
Դեռևս ուշ չէ, որՀայաստանի Հանրապետությունը կասեցնիՄաքսային Միությանն անդամակցության գործընթացը, քանի դեռ այն հղի չէ առավել վտանգավոր իրադարձություններով:
ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին:
11.03.2014 թ.
Դիտեք տեսանյութը՝ Հայաստանն իրավունք չունի միջազգային ինքնամեկուսացմանIn recent days some political circles are trying to pose a dangerous approach that the Crimean “so-called” referendum could be a precedent for Karabakh conflict resolution.
First I want to mention that the self-determination of Nagorno-Karabakh’s population occurred in strict compliance with the USSR laws and the international democratic principles.
Second, obviously, the Crimea’s problem artificially arose out of the geopolitical conflict of interests, and the Crimea’s population has no consensus on the issue of self-determination.
And finally, the processes in Crimea are taking place under the Russian military aggression that had been already recognized as illegal by the influential subjects of international law. And at least for this reason, it is unacceptable to generalize Karabakh and the Crimean problems.
My next concern is related to the dangerous consequences that will arise out of Armenia’s membership to the Customs Union, especially, in the current geopolitical backdrop.
After the events took place in Ukraine it is obvious that Russia is gradually pushed to the international isolation, which will have not only irreversible consequences for the Russian economy but also direct impact on the Member States of Customs Union. And considering that by joining the Customs Union the Republic of Armenia will delegate some of its functions of foreign economic policy to the supranational structure of the mentioned Union, this may lead also Armenia’s international isolation.
However, having such important issues as international recognition of Nagorno-Karabakh and the poor economic situation, Armenia just cannot afford dangerous self- isolation in the international arena. Moreover, instead of joining the Customs Union Armenia should repair its relations with the European Union, as a progressive, democratic and advanced economic integration unit, within the framework of the Eastern Partnership and Association Agreement.
Unfortunately, some political circles claim that an alternative to the Customs Union is the war. That is to say that Armenia lacks perspective and independence. Moreover, this approach weakens Armenia’s statehood.
It should be realized that the only guarantor of the security in Armenia and in Artsakh is the viable Republic of Armenia, which has the prospects of sustainable development and is fully integrated into the international community.
It is not late yet for the Republic of Armenia to suspend the accession process to the Customs Union, as long as it is not full of more dangerous consequences.
11.03.2014Депутат напомнил, что народ Карабаха самоопределился давно в полном соответствии с нормами международного права. Кроме того, события в Крыму происходят в сопровождении российской агрессии, которая уже признана международными субъектами незаконной.
Хачатур Кокобелян считает, что события в Украине приводят к еще большей международной изоляции России, что негативно скажется на экономике России и членах Таможенного союза. Учитывая то, что со вступлением в Таможенный союз Армения передаст большую часть своих внешнеэкономических функций наднациональному органу, это может привести и к изоляции Армении, считает депутат, добавляя, что это недопустимо.
Армения обязана приостановить процедуру членства в Таможенном союзе и восстановить связи с Евросоюзом, считает Хачатур Кокобелян.
Он с сожалением отмечает, что некоторые политические силы называют альтернативой Таможенному союзу войну. Это равносильно утверждению, что Армения лишена перспектив и самостоятельности.