«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանն ասաց.«Մեր երկրի առաջին դեմքով որոշում կայացվեց, որ գնում ենք Մաքսային միություն, բայց դա մեկ անձով չպետք է որոշվեր, որովհետեւ դա հակասահմանադրական է եւ ժողովրդավարությունից չի բխում: Այդտեղ ժողովրդի արտահայտումը չկար»:
«Եթե ստորագրենք Ասոցացման համաձայնագիր՝ չէինք դառնա Եվրամիության անդամ, այլ աստիճանաբար էինք գնալու դրան, զարգացնելով մեր տեղական արտադրությունը: Միանալով Մաքսային միությանը` խաթարվելու է մեր ինքնիշխանությունը:Մեզ շեղել են մեր հստակ ընդգծված ճանապարհից, ու դա եղել է ճնշման ներքո »,- շեշտեց Նարեկ Այվազյանը: