Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված բռնությանը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Ազատ դեմոկրատներ կուսակցության մամուլի խոսնակ, վարչության անդամ Անժելա Խաչատրյանը:
Անժելա Խաչատրյանը խստորեն դատապարարտելով տեղի ունեցածը, ընդգծեց, որ վերջին շրջանում Հայաստանում, կարծես թե, սովորություն է դարձել քաղաքացիներին իրենց հասարակական-քաղաքական ակտիվության համար ծեծելու պրակտիկան:
Կուսակցության մամուլի խոսնակի գնահատմամբ այդ բռնություններն այդպես էլ անպատիժ են մնում, ինչն էլ հենց պատճառ է դառնում դրանց կրկնության:
«Ընդհանրապես ցավալի մի փաստ եմ ուզում արձանագրել, որ ՀՀ քաղաքացին սեփական երկրում, փաստացիորեն, պաշտպանված չէ»,- մեզ հետ զրույցում նշեց Անժելա Խաչատրյանը: