«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մեծապես կարևորում է արդարության և ազատության իրավունքների լիարժեք կիրարկումը: Այդ համատեքստում կուսակցությունը տարակուսանք է արտահայտում լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության առիթով և պահանջում բոլոր պատասխանատու մարմիններից վարույթի լիակատար արդարություն և թափանցիկություն: Նաև վստահ ենք, որ Հայկ Գևորգյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտի գործի քննության ընթացքին:
Լիահույս ենք, որ չի սահմանափակվի ազատ մամուլի գործունեությունը և չեն ոտնահարվի անհատ քաղաքացու իրավունքները, նպաստելով Հայաստանի ժողովրդավարացման անկասելի գործընթացին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն
5 փետրվարի, 2012թ.