Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը:
Նիստի մեկնարկին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պահանջեց, որպեսզի նիստի ընթացքում ապահովվի հայերեն թարգմանությունը, հարգելով ՀՀ սահմանադրությունը, որում, որպես ՀՀ պետական լեզու է ամրագրված հայոց լեզուն: Նա մասնավորապես ընդգծեց, որ նիստն անցկացվում է ՀՀ ԱԺ-ում, որտեղ պետք է ապահովվի հայոց լեզուն: Պատգամավորը նաև շեշտեց, որ մեծ հարգանք ունի ռուսաց լեզվի հանդեպ, ավելին որևէ խնդիր չունի այդ լեզվով հաղորդակցվելու, բայց հարգելով ՀՀ սահմանադրությունը, ինքը խոսելու է հայոց լեզվով: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահի պահանջը բավարարվել է, նրա ելույթը կթարգմանվի:
Ի դեպ, տեղեկացնենք, որ նիստը վարում է Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: