«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վայր է դրել մանդատը:
Տոներին ընդառաջ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը անակնկալ մատուցեց ընտրողներին: Ֆեյսբուքում հայտարարեց, որ պատգամավորական մանդատը վայր է դնում: Ըստ հանրագրի` Թևան Պողոսյանը այս որոշումը վաղուց էր կայացրել, սակայն չէր հայտարարում, որպեսզի ավարտվի քաղաքական սեզոնը: Պատճառների մասին լռում է:
Որոշման մասին «Ժառանգություն» կուսակցությունը նոր է իմացել: Արմնյուզի հետ հեռախոսազրույցում կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը չցանկացավ մեկնաբանել որոշումը:
Համաձայն համամասնական ցուցակի «Ժառանգության» 7-րդ համարը Մայիս Այվազյանն է, ով ներկայացնում է Ազատ դեմոկրատներ կուսակցությունը: Կուսակցության խոսնակ Անժելա Խաչատրյանը նշեց, որ համասնական ցուցակը հաստատվել է ընտրություններից անմիջապես հետո և փոփոխության ենթակա չէ: Թե ով կլինի հաջորդը` Անժելա Խաչատրյանը չցանակացավ գուշակել, սակայն ներկայացրեց կանոնակարգը:
Թևան Պողոսյանը մանդատը վայր դնելու մասին դիմումը գրել է այսօր` դեկտեմբերի 28-ին: Այս պահին դեռ նրա պատգամավորությունը չի դադարեցվել:
Տեսանյութը այստեղ :