Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների, քառյակի համաձայնությունների ու գործողությունների մասին Panorama.am-ը զրուցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ:
-Պարոն Քոքոբելյան, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը եկել են համաձայնության և ապրիլի 28-ի նիստում մտադիր են կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: Դուք կմիանա՞ք:
-Հարցն այդպես դնելը ճիշտ չեմ համարում, որովհետև ի սկզբանե մենք պահանջել ենք, գտել և գտնում ենք, որ կառավարության հրաժարականն այսօր անհրաժեշտ է: Իհարկե ես կողմ կքվեարկեմ կառավարության հրաժարականին, բայց այսօր քաղաքական շատ կարևոր խնդիրներ կան, որոնք պետք է բարձրաձայնվեն` խոսքը Հայաստանն օրեցօր ինքնամեկուսացման տանելու գործընթացի մասին է, ինչպես նաև այն ամենի, ինչն ազդում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա: Եվ շատ կարևոր է, թե ինչ ենք մենք ուզում ստանանք: Ինքս, ինչպես արդեն ասացի, կողմ եմ քվեարկելու, բայց նաև մեծ խնդիրներ կան, որ պետք է բարձրաձայնվեն և ես կբարձրաձայնեմ դրանք:
-Ուժերին շատ են մեղադրում, որ, այո, գաղափարը կա, բայց չի խոսվում մեխանիզմների մասին: Դուք տեսնում եք, որ քառյակն իսկապես պատկերցնում է, թե ինչ պետք է անի և ինչ հաջորդականությամբ, թե միայն պահանջն ունեն:
-Իմ կարծիքով, այդ հարցը պետք է տալ քառյակին, բայց ընդհանրապես կառավարության հրաժարականին հասնելու մեխանիզմը շատ հստակ կա: Այլ խնդիր է, որ բացի մեխանիզմը ես գտնում եմ, որ թե քաղաքական գործիչների, թե հասարակության համար պետք է հասկանալի լինի, թե ինչ ենք մենք ուզում ստանալ: Իհարկե չի կարելի ասել, թե ոչինչ չի լինելու, եկեք ոչինչ չանենք, բայց այս գործընթացները արժեզրկել չի կարելի:
Ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև հիմա գլոբալ առումով իշխանափոխություն չի եղել` արտաքին վեկտորի առումով և այլն: Այսինքն` մինչ այս պահը տեղի են ունեցել միայն մարդկանց փոփոխություններ, դա ակնհայտ է: Մեր տարածաշրջանում միակ երկիրը, որտեղ ընտրությունների միջոցով իշխանափոխություն եղավ դա Վրաստանն է: Իսկ դա ժողովրդավարության համար ամենաանհրաժեշտ նախապայմանն է:
-Եթե չեմ սխալվում Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ ԱԺ չորս ուժերի հետևում տեսնում եք ՀՀ երկրորդ նախագահին…
-Ոչ թե ասել էի, որ տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, այլ հարցրել էին` Ռ.Քոչարյանի մասնակցությունը տեսնում եք և ես ասել էի, որ իմ համար նրա մասնակցությունն ակնհայտ է: Եվ կարծում եմ, որ չկա որևիցե մեկը, ով այս գործընթացի մասով պատկերացում ունի, ով հետևում է քաղաքական դաշտում տեղի ունեցող պրոցեսներին, ում հայտնի են երկրորդ նախագահի հրապարակային մոտեցումները… և այդտեղից չբխի, որ ինքը կողմնակից է:
-Ձեր կարծիքով, երկրորդ նախագահի գործոնո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ չորս ուժերից ոչ մեկն այսօր չի հայտարարում, թե ապագա կառավարությունում ում է տեսնում:
-Այս հարցն էլ է ճիշտ ուղղել քառյակին, որովհետև մենք կաշկանդված չենք այդ գործընթացներով, քանի որ չկանք դրանում` նկատի ունեմ ոչ թե հրաժարականի, այլ ընթացող գործընթացի ձևաչափը: Եվ դա շատ պարզ բացատրություն ունի. ինձ համար ընդունելի չէ ցանկացած այն մոտեցում, որ տանում է դեպի Մաքսային միություն և կարծում եմ, որ ակնհայտ է, որ տարբեր պատճառներ կան, որոնց մասին չի խոսվում և դա տակտիկական խնդիր է, որ որոշակիությունը բոլորին չէ, որ մասնակիցներից հայտնի է: Միգուցե սխալվում եմ, բայց իմ շփումները նույն խորհրդարանում և այլն վկայում են այն մասին, որ շատ-շատերը կատարվող իրադարձություններից տեղեկացված չեն:
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Լիա Խոջոյան
10:23 25/03/2014
Корреспондент Panorama.am побеседовал с депутатом НС Армении, лидером партии «Свободные демократы» Хачатуром Кокобеляном о внутриполитических событиях в Армении, в том числе и о договоренностях и действиях 4 непровластных политических сил республики – АРФ «Дашнакцутюн» (АРФД), «Армянский национальный конгресс» (АНК), партии «Процветающая Армения» (ППА) и «Наследие».
В ответ на вопрос, поддержит ли он намерение 4 непровластных политических сил Армении, шутливо прозванных в СМИ «великолепной четверкой», на предстоящем 28 апреля заседании НС РА начать сбор подписей и инициировать процедуру выражения вотума недоверия правительству, Хачатур Кокобелян сказал:
«Я не считаю правильной подобную постановку вопроса, так как мы изначально требовали, считали и считаем, что отставка правительства сегодня является необходимостью. Разумеется, я проголосую за отставку правительства, но сегодня есть очень много важных политических проблем, которые нужно поднимать, и я это сделаю».
Что же касается вопроса, согласен ли он со звучащими в адрес 4 непровластных политических сил обвинениями в том, что идея есть, но ничего не говорится о механизмах ее реализации, Х. Кокобелян отметил: «Мне кажется вопрос о том, разработаны ли соответствующие механизмы, следует адресовать„ четверке”, но в целом существует четкий механизм достижения отставки правительства. Другой вопрос, что, по моему мнению, как политическим деятелям, так и обществу должно быть понятно, какого результата мы хотим добиться».
«Я сожалею по поводу того, что до сих пор в Армении в глобальном отношении не происходило смены власти – в плане внешнеполитического вектора и др. То есть до сих пор происходила лишь смена лиц, и это очевидно. Единственной страной региона, где смена власти произошла путем выборов, является Грузия. А это самое необходимое предусловие для демократии»,- добавил он.
Касаясь сделанного им в одном из интервью мнения о том, что за консолидацией 4 непровластных фракций парламента Армении стоит второй президент РА Роберт Кочарян, Хачатур Кокобелян подчеркнул: «Меня просто спросили, вижу ли я участие Р.Кочаряна, и я ответил, что его участие для меня очевидно. И я считаю, что нет такого человека, который имеет представление об этом процессе, кто следит за происходящими на политической арене процессами, кому известны публичные подходы второго президента… И для него из всего этого не исходило бы, поддерживает ли Р.Кочарян».
В ответ на вопрос о том, обусловлено ли то обстоятельство, что ни одна из четырех непровластных политических сил сегодня не заявляет о составе будущего правительства, Хачатур Кокобелян отметил: «Этот вопрос правильнее было бы направить самой „четверке”, поскольку мы не участвуем. Я имею в виду не отставку, а формат текущего процесса. И это довольно ясно объясняется: для меня не является приемлемым любой подход, ведущий в Таможенный союз, и, на мой взгляд, ясно, что существуют различные причины, о которых не говорится, исходя из тактики. Возможно, я ошибаюсь, но общение с коллегами в парламенте и другие факторы свидетельствуют о том, что многие не в курсе происходящих событий».
Источник: Panorama.am
11:20 25/03/2014