«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ուկրաինական իրադարձություններից, որոնք հայաստանյան որոշ հատվածների ոգեշնչում էին, նախանձի տեղիք տալիս, կարող է ասել, որ աշխատում է աքսիոմատիկ ճշմարտությունը, որ հեղափոխություններն անում են ռոմանտիկները, իսկ պտուղները քաղում են օպորտունիստները, որովհետև հիմա ակնհայտ է, որ ուկրաինական հեղափոխության էյֆորիան անցնում է, և առաջին պլանում են դրա հետևանքները՝ երկրի մասնատում, թալան, ուշացող աշխատավարձեր ու թոշակներ, զենքի անվերահսկելի շարժ երկրում և, մեղմ ասած, ոչ փայլուն հեռանկարներ, ասաց. «Ցավոք սրտի, դա եղել է և կա, բայց այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հնարավոր չէ տեղի ունենա Հայաստանում, դա էլ խնդիր է»:
-Պարոն Քոքոբելյան, այս նոր վերաձևվող, վերադասավորվող աշխարհում ի՞նչ արտաքին քաղաքական մարտահրավերներ եք տեսնում:
-Այսօր ամենաառաջնայինը, և չկա որևէ մեկը, որի համար դա տեսանելի չէ, Հայաստանի՝ օր օրի մեկուսացման գնացող քաղաքականությունն է՝ որպես, ցավոք սրտի, ռուսական ազդեցության տարածքի: Եվ օրեցօր ակնհայտ են դառնում այն խնդիրները, որոնք կունենանք՝ կապված Ռուսաստանի տնտեսության և քաղաքական մեկուսացման հետ, ինչը կպրոեկտվի նաև Հայաստանի վրա: Ուզենք, թե չուզենք, և ցավալի է, որ այսօր քաղաքական ուժերը նույնիսկ չեն խոսում, և իշխանությունը փորձում է կամ խուսանավել, կամ՝ չխոսել: Բայց չխոսելով ու խուսանավելով՝ այդ խնդիրները չեն լուծվելու: Երկրորդ խնդիրը, որը շատ էական է, այն է, որ եթե նախկինում Մաքսային միության կողմնակիցներն անընդհատ պնդում էին, որ ՄՄ շուկայական տարածքը, ռուսական տարածքն, առաջին հերթին, մեզ համար շատ կարևոր է, որովհետև մեր արտադրանքը կիրացվի, ակնհայտ է, որ ռուբլու արժեզրկման և ռուսական տնտեսության էական թուլացման պարագայում, այլևս մեզ համար հետաքրքիր և առաջնային շուկա չի կարող ընկալվել, եթե առաջ որոշ փորձագետներ կարող էին նման կարծիքներ հնչեցնել: Եվ կարծում եմ՝ Մաքսային միությանն անդամակցությունն այս փուլում մեր տնտեսությանը կոնկրետ մարտահրավեր է:
-Բայց չէ՞ որ, ըստ ռուսական քարոզչության, այդ սանկցիաները նման են «Լեռը երկնեց՝ մուկ ծնեց» արտահայտությանը: Իսկ իրականում ոչ մի լուրջ վնաս ՌԴ տնտեսությանը չի հասցնի:
– Դա զուտ բարի ցանկությունների դաշտից է, և ակնհայտ է, թե ինչպիսի փողեր և միջոցներ կորցրեց ռուսական տնտեսությունը: Թեկուզ այն հայտնի փաստը, որ մեկ օրում կորցրեցին 65 միլիարդ ԱՄՆ դոլար, այնքան, որքան օգտագործվեց Սոչիի օլիմպիադայի վրա: Մի պարզ օրինակ բերեմ՝ ժամանակակից բանկային աշխարհը առանց ընդհանուր կապերի հնարավոր չէ:
-Որոշ հայաստանյան տնտեսագետներ պնդում են, որ Հայաստանի բանկային համակարգը, ի տարբերություն տնտեսության ճյուղերի, դիվերսիֆիկացված է: Այսինքն՝ դրանում ներկայացված են տարբեր երկրների տնտեսական կապիտալներ:
– Բայց Ռուսաստանը չունի այն պոտենցիալը, որ առանց արտաքին աշխարհի կարողանա էֆեկտիվ աշխատել, հատկապես՝ ռուսական էսօրվա մենեջմենթի պայմաններում:
– Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետկանչը, ըստ Ձեզ, կբերի՞ նրան, որ Հայաստանի նկատմամբ ևս պատժամիջոցներ սահմանվեն:
-Ցավոք սրտի, վստահ չեմ, որ հետ չեն կանչի, բայց չեմ կարծում, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կարիք կա կամ՝ կարող է ստեղծվել: Եվ կարծում եմ, որ նման բան չի լինի:
-«Ռոսիա» բանկը, որի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված, սպասարկում է «Գազպրոմը», իսկ այդ ընկերության դուստր ձեռնարկությունն է «Գազպրոմ Արմենիան»՝ նախկին «ՀայՌուսգազարդ»-ը… դա …
– Դա ուղղակիորեն խոսում է այն մասին, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ այդ տնտեսական մեկուսացումից և շատ ցայտուն օրինակ է դրա:
-Կրեմլյան քաղաքականության հայտնի խոսնակ Դմիտրի Կիսելյովը հայտարարում էր, որ իրենց մոտի արևմտամետներն են ցանկերի հարցում հուշում ԱՄՆ -ին ու Եվրոպային, և դա անում են մեծ հաճույքով ու «աբիժնիկությամբ»: Որ ա՛յ, սրա՛ն, սրա՛ն և սրա՛ն պետք է ներառել: Հայաստանում ևս վստահ եմ՝ կլինեն նման մարդիկ:
-Ես վստահ եմ, որ Դուք կարծում եք, որ ես այդ մարդկանցից չեմ, և դա ակնհայտ է, որ ես այդ մարդկանցից չեմ, և կարծում եմ, որ ցանկացած քաղաքական գործիչ, բազմիցս ասել եմ, որ անկախ գաղափարական, գաղափարախոսական մոտեցումներից, պետք է առաջին հերթին առաջնորդվի իր երկրի շահերով:
-ԵԺԿ գագաթնաժողովից վերադարձած մեր պատվիրակության անդամները նշում են, որ «և,և»-ը, որը, թվում էր, հնացած է, ոչ միայն հնացած չէ, այլ կենսունակ ու շատ լավ ընկալվում է՝ ուկրաինական այս իրադարձությունների ֆոնին:
-Կրկնում եմ՝ ամեն մեկը փորձում է ցանկալին ներկայացնել որպես իրողություն, և դա այդպես չէ: Բազմիցս խոսել եմ, որ բնության մեջ իրար հակասող պրոցեսների ժամանակ «և, և»-ը պարզապես գոյություն չունի:
-Ի՞նչ պետք է անի Հայաստանը, ըստ Ձեզ:
-Առնվազն պետք է ամեն ինչ անի և փորձի համոզել մեր եվրոպական գործընկերներին, որ գոնե քաղաքական մասով ստորագրվի այն, ինչը ստորագրվել է Ուկրաինայի հետ, և որը մեզ չզրկի ապագայում եվրոպական շուկա մտնելու հնարավորությունից: Բայց այս հարցում, ցավոք սրտի, լավատես չեմ:
-Պարոն Քոքոբելյան, Ուկրաինայի դասերը ուսանելի՞ էին Հայաստանի համար. մի ինչ-որ հատվածի ոգեշնչում էին, նախանձի տեղիք էր տալիս, սակայն ակնհայտ է, որ ուկրաինական հեղափոխության էյֆորիան անցնում է, և առաջին պլանում են դրա հետևանքները՝ երկրի մասնատում, թալան, ուշացող աշխատավարձեր ու թոշակներ, զենքի անվերահսկելի շարժ երկրում և, մեղմ ասած, ոչ փայլուն հեռանկարներ: Կարո՞ղ եք անկեղծ ասել, որ սա այն դեպքն է, երբ աշխատում են աքսիոմատիկ ճշմարտությունները, որ հեղափոխություններն անում են ռոմանտիկները, իսկ պտուղները քաղում են օպորտունիստները:
-Ցավոք սրտի, դա եղել է և կա, բայց այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հնարավոր չէ, որ տեղի ունենա Հայաստանում, դա էլ խնդիր է: Ես նաև պարզ կարող եմ ասել՝ Ուկրաինայի ապագան մշուշոտ է, որովհետև ակնհայտ է, որ իրենք հստակ չեն տիրապետում իրավիճակին, ժամանակավոր կառավարությունը: Դա, իհարկե, Ուկրաինայի ներքին գործն է, և կարծում եմ՝ ամեն ինչ կանեն, այդ թվում եվրոպացիները կօժանդակեն, որ գան նորմալ վիճակի: Ուկրաինայի խնդիրները մեզնից բացարձակապես տարբեր են, այդ թվում նաև՝ տնտեսական խնդիրները: Ուկրաինական շուկան ռուսականի համար հույժ կարևոր էր, ի տարբերություն Հայաստանի: Եվ մենք պետք է հաշվի առնենք, մեր պետության, ցավոք սրտի, փոքր լինելը: Եվ Հայաստանում անհնար է ստեղծել նման վիճակ, անգամ իշխանության լիակատար բացակայության պայմաններում:
Լուրեր Հայաստանից – Թերթ.am
In an interview with Tert.am, the Free Democrats party’s leader described the Eurasian Customs Union integration plan as a serious challenge to Armenia’s economy.
Khachatur Kokobelyan said he thinks that the geopolitical arrangements that followed the Crimean referendum for joining Russia threatens Armenia with isolation.
“The problems we will face – in the wake of Russia’s economic and political isolation – are becoming obvious day by day; they will be projected on Armenia, we want it or not. And it is very pity to see today that the political forces won’t even talk, with the authorities trying to either evade [the issue] or keep silent. But silence or evasion is not going to solve any problem. The second problem, which is very essential, is that the CU market area will no longer be perceived as interesting or primary for us against the backdrop of the devaluating Rouble and the weakening of Russia’s economy. So I believe that the Customs Union membership is a specific challenge to our economy at the current stage,” the politician explained.
Председатель партии «Свободные демократы» Хачатур Кокобелян в беседе с Tert.am, говоря об украинских событиях, которые так вдохновляли некоторые слои армянского общества, вызывали зависть, можно сказать, что здесь сработала аксиома: романтики совершают революции, а плоды пожинают оппортунисты, поскольку сейчас стало ясно, что эйфория от украинской революции проходит, и на первый план выходят ее результаты: страна разлагается, грабеж, запаздывающие зарплаты и пенсии, бесконтрольное перемещение оружия по стране и, мягко говоря, неблестящие перспективы, отметил: «К сожалению, это было и есть, но то, что происходит в Украине, невозможно в Армении, в этом все дело.
Я могу также открыто сказать, что будущее Украины туманно, поскольку очевидно, что они, временное правительство, не вполне владеют ситуацией. Это, конечно, является внутренним делом Украины, и, я думаю, что они сделают все, в том числе поддержку окажут европейцы, чтобы достичь нормализации. Проблемы Украины абсолютно отличаются от наших, в том числе и вопросы экономического порядка. Украинский рынок был чрезвычайно важен для российского, в отличие от армянского. И мы должны учесть, что наше государство, к сожалению, маленькое, и в Армении невозможно создать подобную ситуацию, даже в условиях полного отсутствия власти».
Говоря о внешнеполитических вызовах, Кокобелян отметил: «Сегодня первостепенной, и нет никого, кому бы это было не видно, является политика постепенной изоляции Армении, как, к сожалению, территории, находящейся под российским влиянием.
Изо дня в день становятся очевидными проблемы, которые возникнут у нас в связи с политической и экономической изоляцией России, что будет спроецировано и на Армению. Хотим мы этого или нет, и это очень трагично, сегодня политические силы даже не говорят, и власть пытается либо маневрировать, либо не говорить. Однако молчанием и маневрами эти проблемы не будут решены.
Вторая значительная задача состоит в том, что в прошлом сторонники Таможенного союза постоянно утверждали, что рынок Таможенного союза, территория РФ, в первую очередь, для нас очень важны. Однако, очевидно, что наша продукция будет реализована только в случае значительного ослабления российской экономики и обесценивания рубля, что ныне не может восприниматься нами, как интересный и первостепенный рынок, как раньше могли заявлять некоторые эксперты.
Полагаю, вступление в Таможенный союз на данном этапе является конкретным вызовом для нашей экономики».