«Դե մեր ոխերիմ բարեկամներն են»-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի հերթական բաժնի մասին վերաբերվող հարցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը:
Հիշեցնենք, Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը անցած շաբաթ ИТАР-ТАСС-ին հայտնել էր, որ Մոսկվան ավարտել է Ադրբեջանին 100 հատ Т-90С տանկերի մատակարարումը: Ռուս պաշտոնյան հնարավոր էր համարել նույն քանակի նոր խմբաքանակի մատակարարումը:
Մեր զրուցակիցն, այնուհանդերձ, լավատես է, եւ ընդգծում է, որ զենքի հերթական մեծ բաժնի «մասին խոսք կա»: Ընդհանրապես, Մասիս Այվազյանը, գնահատելով ՌԴ-ի պահվածքը եւ ՀՀ-ի իշխանությունների լոյալ կեցվածքը, մեջբերեց հայտնի ասացվածքը. «կարմիր կովը կաշին չի փոխի»:
Նելլի Գրիգորյան
Առավոտ