”Ինձ մտահոգում է մի փաստ, թե ոնց կարելի է 1500 էջ փաստաթուղթ քննարկել առանց նախնական պրոֆեսիոնալ կարծիքների հրապարակման, առանց այդ կարծիքների ռեֆերենտ խմբերի քննարկման, դրան նախորդող մեկ ամիսը պետք է լիներ` Հայաստանում տնտեսագիտական դեբատների մի շարան, որը երբեք էլ չեղավ: Մի քանի թույլ փաստարկներ հնչեցին, որ ԵՏՄ-ն հնարավոր է տնտեսապես շահութաբեր լինի Հայաստանի համար, բայց չֆիքսվեց այն փաստը, որ այժմ ԵՏՄ-ի գլխավոր հենարանը և սյունը ` Ռուսաստանը գտնվում է տնտեսապես շատ ծանր վիճակում”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը` ԵՏՄ-ին միանալու խորհրդարանական քննարկումներին անդրադարձավ ”Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Սեդրակյանը այդ եզրահանգմանը եկել է` նկատելով, որ իր նախնական կանխատեսումները իրականություն են դառնում. ”Երբ Ռուսաստանի վրա դեռևս մի քանի ամիս առաջ դրվեցին տնտեսական սանկցիաներ, ակնկալվում էր, որ ակնհայտորեն սպասվում է արտարժույթի, այսինքն` դրամի անկում և թանկացումներ: Դա արդեն փաստարկված է, կարող եք հանգիստ գնալ ու մտնել խանութ և տեսնել, որ բոլոր ապրանքների գները բարձրացել են”,-ասաց Սեդրակյանը:
Սեդրակյանը կանխատեսում է, որ Հայաստանում կշարունակի խորանալ տնտեսական կրախը և սրանից լավ բան ակնկալել հնարավոր չէ.” Մենք գիտենք, որ Ռուսաստանը ի վիճակի չէ ադեկվատ արձագանքել իր սնանկացմանը և սկսել է անեկտոդների շարանով, որը հենց նրանց պրոֆեսիոնալ մամուլում է արտացոլվում”:
Քաղաքական գործչին մասնավորապես անհանգստացրել է գործող իշխանությունների սխալ վարքագիծը: Նա գտնում է, որ իշխանությունները ժողովրդին խափելու իրավունք չունեին.”Անընդհատ հանրությանը ներշնչում էին, որ լուծում ենք անվտանգության և տնտեսական հարցեր, սակայն տնտեսական հարցը ի չիք դարձավ թանկացումների սկսումով, իսկ անվտանգությունը ուղղաթիռի խոցման փաստով”,-հավելեց Սեդրակյանը:
henaran.am