Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր հյուրընկալել էր Շվեդիայի խորհրդարանի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի անդամ Թինա Աքեթոֆթին, Շվեդիայի միջազգային ազատական կենտրոնի գլխավոր քարտուղար Մարտին Էնգեբիին և նույն կենտրոնի ծրագրի ղեկավար Սաթենիկ Սարգսյանին: Հանդիպմանը մասնակցում էին Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, տարածքային-կազմակերպչական բաժնի ղեկավար, վարչության անդամ Արմեն Առաքելյանը, լրատվական բաժնի ղեկավար, մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Եվրաասոցացման հեռանկարները և ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերները, ՀՀ-ում առկա իրավիճակը` մասնավորապես քաղաքական, տնտեսական և քաղաքացիական ոլորտներում:
Երկուստեք կարևորվեցին նմանատիպ հանդիպումների կազմակերպումն ու առավել սերտ համագործակցության հաստատումը:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն