Մամուլի հաղորդագրություն
Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպումը Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ դեսպանատան Քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը, կուսակցության մամուլի խոսնակ, վարչության անդամ Անժելա Խաչատրյանը և Երիտասարդական միության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը:
Հանդիպման մասնակիցները խոսեցին ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական մարտահրավերներից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից, հայ-թուրքական հարաբերություններից և մի շարք այլ կարևորագույն հարցերից:
Երկուստեք կարևորվեց Հայաստանում տնտեսական ոլորտի զարգացման հեռանկարները և այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը: Դեսպանը շեշտեց, որ իր և դեսպանատան առաջնահերթություններից է Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանումը և ՀՀ-ում ներդրումային դաշտի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին աջակցությունը:
Հանդիպման մասնակիցները վստահություն հայտնեցին, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներն ու նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
13 ապրիլի, 2015թ.
ք. Երևան