Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը խորհրդարան կներկայացնի կառավարման խորհրդարանական համակարգի անցման նախագիծ: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Նշենք, որ ՀՀԿ-ն չէր բացառել, որ Ազգային ժողովի քննարկմանը կարող է ներկայացվել սահմանադրական փոփոխությունների երկու փաթեթ՝ նաև կառավարման գործող կիսանախագահական համակարգը կատարելագործող: Վերջինս նաեւ նշել է, որ հանձնաժողովն առաջարկություններ է ստացել 14 կուսակցություններից:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանձնաժողովին առաջարկություններ չի ներկայացրել: Կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց, թե վերջնական տարբերակը պարզ չէ: Ըստ Քոքոբելյանի՝ հնարավոր է այն պարզ է հանձնաժողովի անդամների եւ ավելի նեղ շրջանակի համար, բայց իրենք տեղյակ են միայն այն մասին, ինչ գրվել է մամուլում:
«Բայց Սահմանադրությունն այդպես վերցնել եւ մեկ կետի տակ, եւ հայտարարել, թե այս կետի հետ կապված մենք փոփոխություն ենք առաջարկում, ես դա զուտ մասնագիտական առումով էլ ճիշտ չեմ համարում, ինչու, որովհետեւ ամբողջական փաստաթուղթ լինելու դեպքում այդ բոլոր դրույթներն իրար հետ փոխկապակցված մեխանիզմներ են, եւ հետեւաբար դնել ու ասել, թե այ մենք առաջարկություններ ենք ներկայացնում կամ ընդհանրապես չենք ներկայացնում, որովհետեւ դեմ ենք, ես այդ երկու մոտեցմանն էլ դեմ եմ»,- ասաց Քոքոբելյանը:
Վերջինս նաեւ կարծում է, որ երկրում առկա հիմնախնդիրները լուծելու համար բնավ էլ պարտադիր չէ սահմանադրությունը փոխել: «Ես գտնում եմ, որ մեր մոդելը չի աշխատում, այնպես, ինչպես անհրաժեշտ է, բայց այդտեղից չի բխում նաեւ, որ Հայաստանում առկա պրոբլեմները կապված է սահմանադրության հետ: Բնականաբար այն խնդիրները, այն ներքին ու արտաքին մարտահրավերները, որ ունի այսօր ՀՀ-ն, առանց սահմանադրության փոփոխության էլ կարելի էր լուծել,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Մանրամասները` տեսանյութում: