Այսօր ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացրեց իր ծրագիրը, որին հետևեցին պատգմավորների հարցերը ՄԻՊ թեկնածուին:
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը մի քանի հարց ուղղեց Թաթոյանին. «Քաղբանտարկյալների մասին թերևս շատ խոսվեց, բայց ես կուզենայի այնուամենայնիվ հարցնել՝ արդյո՞ք Ձեզ հայտնի են քաղաքական հետապնդման դեպքեր ՀՀում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք ՀՀ շահերն եք պաշտպանել եվրոպական բարձր ատյաններում: Եթե հայտնի չեն, ապա դա այլ խնդիր է, իսկ եթե հայտնի են՝ որո՞նք են այդ դեպքերը՝ ընդհանրապես քաղաքական հետապնդման մասին է խոսքը»:
Քոքոբելյանի մյուս հարցը վերաբերում էր 2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ Թաթոյանի դիրքորորշմանը: Նա նաև հետաքրքրվեց, թե այսօր՝ ներկա իրավիճակում մարդու իրավունքների ոլորտում խախտման ի՞նչ առանձնահատուկ ու ցցուն դեպք կա, որին ՄԻՊ թեկնածուն կուզենար անդրադառնալ, եթե ընտրվեր այդ պաշտոնում:
ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը քաղաքական հետապնդումների վերաբերյալ հարցին ի պատասխան նկատեց, որ այնքանով որքանով իր պրոֆեսիոնալ գործունեությունն առնչվել է քաղաքական հետապնդման դեպքերին, այդ թվում միջազգային ատյաններում, ինքը նման խնդրի, նման հարցերի քննարկման առջև չի կանգնել:
Թաթոյանի այս պատասխանին Քոքոբելյանն արձագանքեց. «Փաստորեն կարող ենք արձանագրել, որ Դուք գտնում եք, որ Հայաստանում մինչ այս պահը քաղաքական հետապնդում չի եղել, կամ Ձեզ գոնե հայտնի չէ և դա Ձեր դիրքորոշումն է»:
Հարց ու պատասխանի մանրամասները՝ տեսանյութում: