Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ սպառողներին տրամադրվող բնական գազի որակի և կալորիականության չափման ստանդարտների վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք Խաչատուր Քոքոբելյանի հարցերն ու Էկոնոմիկայի նախարարության տրամադրած գրավոր պատասխանը: Կից տեսե՛ք նաև նախարարության տրամադրած աղյուսակները:
«Հարգելի պարոն Ճշմարիտյան,
Արդեն տևական ժամանակ է ՀՀ քաղաքացիները բողոքում են բնական գազի որակից և գազի որակի ու գնի անհամապատասխանությունից: Հաշվի առնելով վերանշյալը կուզենայի ճշտել.
- Ի՞նչ ստանդարտներ են սահմանված գազի որակի և կալորիականության չափման համար:
- Ե՞րբ է վերջին անգամ իրականացվել գազի որակի և կալորիականության ստուգումներ, ո՞ր կազմակերպությունն է իրականացնում այդ ստուգումները և ի՞նչ հիմունքներով:
Հարգանքով՝ Խաչատուր Քոքոբելյան»:
«Հարգելի պարոն Քոքոբելյան,
Ի պատասխան ՀՀ կառավարությանն ուղղված Ձեր՝ բնական գազի որակի և կալորիականության վերաբերյալ գրավոր հարցի, հայտնում ենք որ.
- Գազի կալորիականության չափման համար ՀՀ-ում գործում են փորձարկման մեթոդներ՝ ըստ ԳՕՍՏ 31369-2008, ԳՕՍՏ 27193-869 և ԳՕՍՏ 10062-75 միջպետական ստանդարտների, որոնք ներառված են կից ներկայացվող ցանկ 1-ում: Նույն ցանկում ներառված են նաև կոմունալ-տնտեսական և արդյունաբերական այրվող գազի որակի և դրա գնահատման/փորձարկման/ վերաբերյալ ՀՀ-ում գործող ստանդարտները: Միաժամանակ տեղեկացնում ենք որ ներկայումս գործարկման փուլում են գտնվում ազգային ֆոնդը համալրած մի շարք արդիականացված ստանդարտներ, որոնց ցանկը ներկայացված է ցանկ 2-ում/ցանկերը կցվում են/:
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից՝ /նախկինում՝ տեսչություն/ համաձայն գործող օրենսդրության, իրականացվում են ստուգումներ տեխնիկական կանոնակարգերի պահանջները պահպանելու նպատակով, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ում հաստատված չէ Ձեր գրության մեջ նշված գազի որակի և կալորիականությանը վերաբերող պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգ, տեսչական մարմնի կողմից տվյալ ոլորտում ստուգումներ չեն իրականացվել:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մարտի 18-ի թիվ 193-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ բնական գազի կալորիականությանն առնչվող խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, որի կազմում ընդգրկված են ՀՀ մի շարք գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային » ՓԲԸ-ի կողմից 2014 թվականի մայիս ամսից, հիմք ընդունելով ԳՕՍՏ 31371.7-2008 հավելված Ա «Газ природный. Определение состава методом газовой хроматографии с оценкой неопределенности. Часть 7. Методика исполнения измерений молярной доли компонентов» և ԳՕՍՏ 31369-2008 (ISO 6976-95) «Газ природный.Вычисление теплоты сгорания, плотности, относительной плотности и числа Воббе на основе компонентного состава» ստանդարտները, իրականացվել են բնական գազի որակի և կալորիականության բաղադրամասերի չափումներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունն ամենամսյա պարբերականությամբ ներկայացրել է ՀՀ կառավարություն:
Կից ներկայացնում ենք նաև տեղեկատվության 2015 թվականի ընթացքում բնական գազի կալորիականության չափումների վերաբերյալ, ինչպես նաև բնական գազին ներկայացվող տեխնիկական պահանջները
Առդիր՝ 9 էջ
Հարգանքով՝ Կարեն Ճշմարիտյան»: