Օրեր առաջ ռուսական «Военно-промышленный курьер» պարբերականը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`ՌԴ այցից մեկ օր առաջ հրապարակել է Ա. Խրամչիխինի վերլուծական հոդվածը` «Ֆորպոստ` հարցերով» վերնագրով, որում ամենայն մանրամասնությամբ ներկայացված են Հայաստանի և Արցախի զինված ուժերի վերաբերյալ հույժ գաղտնի տեղեկություններ:
Խրամչիխինը մեկ առ մեկ թվարկել է, թե ՀՀ ԶՈՒ քանի բանակային կորպուս ու զորամաս ունի, որը ինչ նշանակության է, որտեղ է տեղակայված, ինչպիսի ռազմահրամանատարական կառուցվածք ունի, ինչ տեսակի և սպառազինություն ունի:
ArmLur.am-ն այս հրապարակման շուրջ զրուցեց Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ: «Այդտեղ խախտվում է գործընկերային, ռազմավարական գործընկերոջ, թե էթիկայի կանոնները, թե բուն իրավական պարտականությունները: Առանց Հայաստանի համաձայնության դա երբևիցէ չպետք է տպագրվեր, որովհետև հնարավորություն է տալիս մեր հակառակորդին տեղեկացված լինի, թե ինչ սպառազինության է տիրապետում Հայաստանը», – ընդգծեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Հեղինակներ՝ Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան