«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Կուսակցության 2-րդ(արտահերթ) համագումար
16.03.2012թ. Երևան
Սիրելի գործընկերներ, համագումարի հարգարժան պատվիրակներ, հարգելի հյուրեր.
Թույլ տվեք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեզ Համագումարին մասնակցելու համար:
Այսօր մեզ համար պատմական օր է. ոչ միայն այն առումով, որ Հիմնադիր համագումարից հետո սա մեր կուսակցության առաջին համագումարն է, այլև նրանով, որ այսօր մենք ընդհանրացնում, համակարգում և իմաստավորում ենք մեր անցած ուղին, և ազդարարում ենք մեր ակտիվ քաղաքական գործունեության` արդեն որակապես նո’ր փուլ մտնելու պաշտոնական մեկնարկը:
Հարգելի’ գործընկերներ,
Մեզ շատ են հարցնում, թե հայաստանյան քաղաքական դաշտում գործող կուսակցությունների առատության պայմաններում, ինչու ստեղծվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
Ես հայտարարում եմ, որ`
– Ազատական գաղափարախոսությամբ մշտապես առաջնորդվող մի խումբ գործիչներիս երկարամյա քաղաքական գործուենությունն էր, որ հանգեցրեց քաղաքական նոր ուժի ձևավորմանը,
– 21-րդ դարում Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներով, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամով մեր մտահոգվածությունն էր, որ հանգեցրեց մեր միավորմանը,
– ներկա և ապագա սերունդների առջև մեզանից յուրաքանչյուրի` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուղղակի և անմիջական պատասխանատվության գիտակցումն էր, որ հանգեցրեց մեր միավորմանը,
– Հայաստանում իրավական, ժողովրդավարական պետության հաստատումը, ազատական տնտեսության ձևավորումը և քաղաքացիական հասարակության կայացումն էին այն հիմնական նպատակները,
և դրանց հասնելու գործում մեզանից յուրաքանչյուրի մտավոր, քաղաքական, մարդկային պոտենցիալի և կարողությունների ռեալ գիտակցումն ու գնահատումն էր, որ մենք համարձակորեն միավորվեցինք նոր քաղաքական ուժի ձևավորման գաղափարի շուրջ և հիմնադրեցինք «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
Պատասխանատու և դժվարագույն մի քայլ, որը գնալով ապացուցում է իր ճշմարտացիությունն ու արդարացիությունը:
Միևնույն ժամանակ, բազմիցս նշել ենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվեց Հայաստանում իրականազատականգաղափարախոսության արմատավորման և կայացմանհամար:
Իսկ առանց ազատականության, ժամանակակից պետությունը չի կարող կայուն զարգացում ունենալ:
«Ազատ Դեմոկրատների» անունն արդեն իսկ հուշում է, որ կուսակցությունն ազատական, դեմոկրատական արժեքների իրականևհետևողականկրողնէ:
Այո’, անկախ Հայաստանի պատմության ընթացքում շատ կուսակցություններ են հայտարարել այդ արժեքները դավանելու մասին:
Սակայն ինչպես ցույց տվեց մեր անկախ պետության ավելի քան 20-ամյա պատմությունը, նրանց մեծամասնությունը, ցավոք, միայն հայտարարում է այդ մասին, մինչդեռ իրականում, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, դրսևորում է այլ գործելակերպ:
Այս պայմաններում զարմանալի չէ, որ Հայաստանում ձևավորվում են այնպիսի քաղաքական դաշինքներ և կոալիցիաներ, որոնցում համերաշխորեն գոյատևում են թե’ իբրև ազատական դեմոկրատական արժեքներ կրող քաղաքական ուժերը, թե’ սոցիալ-պոպուլիստները, թե’ պահպանողական ու նույնիսկ ազգայնական գաղափարախոսության կրողները:
Այս իրավիճակն, իհարկե, բազմաթիվ պատճառներ ունի, որոնցից հիմնականը իշխանությունների կողմից տարիներշարունակիրականացվողքաղաքականություննէ՝ ուղղված քաղաքական դաշտի գաղափարազրկմանը, լղոզմանըևիվերջոփոշիացմանը:
Դրա արդյունքում, հասարակական ընկալման մեջ, քաղաքական ուժերը հիմնականում դիտարկվում են ընդամենը որպեսգործիքներ` անձնական ևնեղխմբայինշահերը սպասարկելու համար:
Ցավոք, այս գնահատականները վերաբերում են գրեթե ողջ քաղաքական դաշտին՝ թե’ իշխանական, թե’ ընդդիմադիր:
Այս և մի շարք այլ գործոնների ազդեցությամբ Հայաստանում այսօր ձևավորվել է իրական ազատական, դեմոկրատական, քաղաքակիրթ աշխարհի զարգացման միտումներին համապատասխանող քաղաքական ուժի հասարակական պահանջ:
«Ազատ դոմեկրատներ» կուսակցությունը հավակնում է բավարարելու հենց այդ հասարակական պահանջը և սատար կանգնելու այդ պահանջատերերի ձայնին, պաշտպանելու նրանց գաղափարները և նրանց կողմից դավանվող արժեքները:
Եվ այս ամենի արդյունքում, մենք վստահաբար կարող ենք հայտարարել, որ այսօր` կուսակցությանստեղծումիցկարճժամանականց, մենք ունենք համախոհների մեծ բանակ և կուսակցության հեղինակության ու քաղաքական կշռի նշանակալի աճ:
«ԱզատԴեմոկրատները» նո‘րուժէՆո‘րՀայաստանիհամար:
Ցավոք, մեր քաղաքական համակարգում այսօր գերակայում են կեղծավորությունը, թուլամորթությունը, շողոքորթությունը, արդյունքում` իմիտացիոն վարքագիծ ու վիրտուալ գործելակերպ: Հատկանիշներ, որոնք տեղ չունեն առողջ հասարակությունում, հատկանիշներ, որոնք դեմ են մարդկային էությանն ու բնույթին: Ժամանակն է, որ բոլորս գիտակցենք դա:
Մե’զ` Ազատ դեմոկրատներիս համար, կարևոր է, որ քաղաքականության մեջ լինեն ոչ միայն ինտելեկտուալ ու բանիմաց գործիչներ, այլև համարձակ, ազնիվ, բոլորի և յուրաքանչյուրի խնդիրներով մտահոգ ու ամենակարևորը` ռեալ քաղաքական գործիչներ:
Մեր կուսակցությունը հավակնում է` ներկայանալու որպես այդպիսի մարդկային ռեսուսրների միավորում և լրացնելու քաղաքական դաշտի այդ բացը:
Մեր նպատակներին հասնելու եղանակները հիմնվում են անցյալի մոտեցումների վերանայման և ներկայի ու ապագայի խնդիրների հստակ գիտակցման ու ձևակերպման վրա:
Այդ մոտեցումներն են, որ պետք է հանգեցնեն հասարակության մեջ դեմոկրատական արժենքների և ինստիտուտների իմաստավորմանը:
Դրա արդյունքում մենք կունենանք իրավական պետություն, ազատական շուկայական տնտեսություն, քաղաքացիական հասարակություն, անվտանգության ժամանակակից և մրցունակ համակարգեր:
Մենք գտնում ենք, որ քաղաքական համակարգը պետք է ունակ լինի սպասարկելու հասարակության պահանջները, այլ ոչ թե հասարակությունը ստիպված լինի հարմարվել քաղաքական համակարգին:
***
Հարգելի’ հայրենակիցներ,
Ցավով պետք է անդրադառնամ այն տագնապային վիճակին, որն այսօր առկա է Հայաստանում:
Պետությունն այսօր կանգնած է ոչ միայն խորը սոցիալ-տնտեսական, այլև օրինականության, պետականկառավարմանևարժեհամակարգային ճգնաժամի առաջ:
Ավելորդ եմ համարում մանրամասնել այդ իրավիճակը, դա բոլորիս համար ակնհայտ է և դառը իրողություն:
Բավարարվեմ միայն դրա հիմնական պատճառները նշելով:
Իմ խորին համոզմամբ, առաջին հերթին դրանք են` իրականմրցակցությանևանկախդատականհամակարգիբացակայությունը:
Մրցակցության բացակայություն`առանցբացառությանբոլորոլորտներում` քաղաքականությունից մինչև տնտեսություն, հասարակական հարաբերություններից մինչև մտածողություն:
Նշվածի ամենացայտուն դրսևորումը, թերևս, տնտեսական մրցակցության իսպառ բացակայությունն է, որի հետևանքով, Հայաստանում հաստատվել է օլիգարխիկ տնտեսություն:
Բիզնեսի և քաղաքականության սերտաճումը ստեղծել է ավատատիրականհասարակարգին բնորոշ միջավայր, որտեղ որոշիչ են վայրի օրենքները:
Այս պայմաններում փոքր ու միջին բիզնեսը գործում է ոչ թե բիզնեսի քաղաքակիրթ կանոններով, այլ գոյատևում է մինչև այն պահը, երբխժռվումէտնտեսականգիշատիչներիկողմից: Այնգիշատիչների, որոնքունենքվոտավորվածհովանավորչություն:
Հայաստանի տնտեսությունը ժամանակակից աշխարհին բնորոշ տնտեսություն դարձնելու համար, հայտնագործություններ պետք չեն:
Ժամանակակից աշխարհը վաղուց տվել է այդ խնդիրների բոլոր լուծումները, որոնք ընդամենը պետք է կիրառել:
Անհրաժեշտ է ընդամենը հասատատել խաղի ազնիվ և հավասար կանոններ` բոլորիհամար` առանցբացառության:
Դրա համար պետք է ընդամենը` քաղաքականկամք, որի բացակայությունը իշխանությունը քողարկում է անըդհատ թմբկահարվող իմիտացիոն բարեփոխումներով:
Սակայն հայաստանցին իր մաշկի վրա այդպես էլ չի զգում դրանց արդյունքները:
Մեր ժողովրդին պետք են ոչ թե բարեփոխումներ, այլ փոփոխություններ:
Փոփոխություններ, որոնք կբերեն կյանքի որակի իրական և շոշափելի բարելավմանը:
Մենք գիտենք ինչպես անել այդ փոփոխությունները: Եվ հաստատ անելու ենք: Թող ոչ ոք չկասկածի:
Ցավոք, այսօրվա արդարարադտության համակարգն ընդամենը գործիք է արտոնյալներին սպասարկելու համար: Քաղաղաքացին չի վստահում դատարանին, չի վստահում արդարադատությանը, չի վստահում պետական և ոչ մի ինստիտուտի:
Մինչդեռ, չկաժողովրդավարություն` առանցանկախդատականհամակարգի և ինչպես ասում են` պետության մասին դատիր այնպես, ինչպես նրանում դատում են:
Զարմանալին այն է, որ արդարադատության, մարդու իրավունքների, մասնավոր սեփականության պաշտպանության մասին խոսում են նրանք, ովքեր գործնականում ամեն ինչ անում ենանհավասարության, անարդարության, ամենաթողությանևանպատասխանատվությանմթնոլորտըպահպանելուհամար:
Արդյունքում Հայաստանում ձևավորվել է արտոնյալների խավ կամ ինչպես իրենք են սիրում անվանել` էլիտա:
Հայաստանին պետք է ոչ թե դեգրադացվածէլիտա, այլ վերնախավ` մտավոր, գիտական, մշակութային, տնտեսական:
Վերնախավ, որը կծառայի մարդուն, այլ ոչ թե հակառակը: Մեր ամենամեծ կապիտալը Մարդն է:
***
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ստեղծման հիմքում դրվել է անհատի գերակայության սկզբունքը:
Ժողովրդավարությունը ոչինչ է առանց մարդու ազատության: Ազատությունը բացարձակ արժեք է, ինչպես մարդու կյանքը:
Միայն ազատ Հայաստանը կարող է ապահովել իր քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը:
Իսկ ազատությունը չի կարող պահպանվել հասարակության մեջ, որը չի ձգտում արդարության:
Չկա ազատություն առանց արդարության: Արդարությունը պահանջում է ձգտել ոչ միայն իրավունքների հավասարության, այլև քաղաքացիների հնարավորությունների հավասարության` իրենց ստեղծագործական ներուժը և ունակություններն ինքնիրացնելիս, ինչպես նաև երաշխավորել արժանապատիվ գոյություն նրանց համար, ովքեր զրկված են դրանից:
Բոլորն են խոսում պայծառ ապագայում բարեկեցիկ կյանքիմասին: Սակայն մենք առաջին հերթին պարտավոր ենք ապահովել բարեկեցիկ ներկա:
Մենք չպետք է հարմարվենք այսօրվա իրականության հետ և մտածենք միայն ապագայի բարեկեցության ու զարգացման մասին:
Դա հարմարվելու և թուլության նշան է:
Մենք պարտավոր ենք մտածել Հայաստանի ամենօրյա և դինամիկ զարգացման մասին, որտեղ քաղաքացին պետք է լինի հիմքերի հիմքը:
Վերջապես պետք է հասկանալ, որ ժամանակն է անցնել մարդակենտրոն քաղաքականությանը: Այլապես երկիրը պետություն չի դառնա:
Միայն պետությունը կարող է և պարտավոր է դիմակայել հասարակության առջև ծառացած մարտահրավերներին, այդթվում` ևառաջինհերթին` կասեցնելսոսկալիարտագաղթը,
որը Հայաստանը հյուծում է այնպես, ինչպես ներքին արյունահոսությունն է հյուծում մարդուն:
Հետևաբար պետք է փոխել իշխանությունը, այլ ոչ թե հայրենիքը:
***
Հարգելի գործընկերներ,
Արտաքին քաղաքականության ոլորտում «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության որդեգրածհիմնականսկզբունքներնեն` հակամարտությունների խաղաղ կարգավորումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, մրցունակ, ժամանակակից ազգերի ընտանիքում արժանապատիվ դեր ունեցող, միջազգային կառույցներին ինտեգրված և բարձր հեղինակություն վայելող պետության կայացումը:
Մեր գերակայություններն են`
Առաջին. ԼեռնայինՂարաբաղիհիմնախնդրիխաղաղկարգավորումը,
ԼՂՀ իշխանությունների մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին,
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը հասնելը,
Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա ապահով սահման Հայաստանի Հանրապետության հետ:
Երկրորդ Հայաստանըպետքէձգտիբարիդրացիականհարաբերություններհաստատելբոլորհարեւաններիհետ:
Հայ-թուրքական հիմնախնդիրը պետք է կարգավորվի առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհով, ինչը հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների համապարփակ զարգացման համար:
Երրորդ ՀայաստանիանդամակցությունըԵվրամիությանը:
Հայ ժողովրդի ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել եվրոպական քաղաքակրթական արժեքների համատեքստում:
Ճանապարհը դեպի Եվրոպա Հայաստանի բարեկեցության ամենակարևոր գրավականն է:
Եվմենք կդառնանքքաղաքակրթություններիկամուրջ:
Մենք խորապես գիտակցում ենք, որ մեր ընտրած ճանապարհը հեշտ չէ: Սակայն ոչինչ կյանքում հեշտ չի տրվում: Առավել ևս` քաղաքական պայքարում:
Այս իրողությունների հստակ գիտակցմամբ, մենք մտնում ենք ընտրապայքարի մեջ, քանի որ մեր ծրագրերի իրականացման ամենաբնականոն ճանապարհը ընտրություններին մասնակցելն ու հաղթելն է:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որպես ազատական և դեմոկրատական ուժ, ընտրությունների միջոցով, Հայաստանի Հանրապետության իշխանության ձևավորմանը մասնակցելու ուղին համարում է ամենագերադասելի, անցնցում և թերևս միակ ճանապարհը:
Այդ իսկ պատճառով, մենք ամենայն պատասխանատվությամբ ենք պատրաստվում մայիսի 6-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին` որպես մրցունակ՝ ազատական-դեմոկրատական գաղափարներին դավանող քաղաքական բևեռ:
Միևնույն ժամանակ, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք պատրաստ ենք հանդես գալ նաև գաղափարական նույն նպատակները հետապնդող այլ քաղաքական ուժերի հետ միասին:
Այդ համատեքստում է, որ մենք ցանկանում ենք «Ժառանգություն» կուսակցության հետ կազմել արդար միություն` դաշինք: Դաշինք, որի ձևավորման հասարակական պահանջարկը, մեր խորին համոզմամբ, վաղուց է հասունացել:
Դաշինք, որը կլինի իրավահավասար, ազատ և ժողովրդավարական:
Մենք պետք է ունենանք քաղաքական կա’մք, համարձակությո’ւն, եղբայրաբար ձեռք սեղմենք` դրանով իսկ հիմք դնելով որակապես նո’ր քաղաքական մշակույթի ձևավորմանը:
Մենք գտնում ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն իրապես այն ուժն է, որն ազնիվ է իր նպատակների մեջ, իր գործունեության մեջ համահունչ է ժամանակի պահանջներին, ուժ է, որը ռեալ գիտակցում է համաշխարհային զարգացումները և դրանց արձագանքելու անխուսափելիությունն ու անհրաժեշտությունը:
Ուստի, մեր երկու ուժերի միավորումը և հեռանկարային երկարատև գործունեությունը կարող էիրապես հանեգեցնել երկրում ոչ թե ձևական, այլ բովանդակային լուրջ փոփոխությունների: Իսկ փոփոխություններն անխուսափելի են:
***
Վերջում խոսքս ուղղում եմ Ձե’զ, սիրելի’ կուսակիցներ:
Շնորհակալ եմ Ձեր հաստատակամության, սկզբունքայնության, ինչու չէ` նաև քաջությա’ն համար:
Վաղը մենք հաղթելու ենք` հանուն մեր գաղափարների ու նպատակների իրագործման, հանուն մեր երկրում բարեկեցիկ և արժանապատիվ ապրելու համար:
Մենք հաղթելու ենք մեր գաղափարներով ու ծրագրերով: Մենք հաղթելու ենք մտքի ուժով:
Մենք հաղթելու ենք մեր վճռականությամբ:
Շնորհակալություն: