Շնորհավորում ենք ՀՀ քաղաքացիներին այս կարևորագույն փաստաթղթի՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։
Վստահ ենք, այն կլինի կարևոր հանգրվան ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման ճանապարհին, վստահ ենք նաև, որ գալու է այն պահը, երբ միմյանց կշնորհավորենք ԵՄ լիիրավ անդամակցության կապակցությամբ։
Իսկ այժմ բոլորս, պետք է ջանք չխնայենք, որպեսզի ԵՄ-ի հետ ստորագրված այս համաձայնագրով սահմանված հնարավորություններն իրավամբ ի կատար ածվեն և ծառայեն ՀՀ քաղաքացիների բարօրությանը և մեր պետության զարգացմանը։