«Ճիշտ մեկնարկ է տրվել»,- այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով կառավարության 100-օրյա աշխատանքին:
«Բնականաբար, շոշափելի արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, բայց կա մի կարևոր իրողություն, որ բոլորին պարզ է այսուհետ, որ կոռուպցիային հասարակությունը «ոչ» է ասել և ասել է հստակ: Եվ կառավարությունը, ի դեմս վարչապետի, հետամուտ է լինում կոռուպցիայի վերացմանը: Այլ խնդիր է կոռուպցիայի վերացման մեթոդաբանությունը, շտկումները, որոնք, անշուշտ, պետք է լինեն: Արդարադատության առումով, ես չեմ կարծում, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին, երբ առնչվում է արդարադատությանը, մտածում է դատական համակարգին կաշառք տալու մասին»,- ասել է Քոքոբելյանը: