Օգոստոսի 18-ին մեզ լքեց իսկական ընկեր, իրերկրի ու իր հարազատներ իիսկական նվիրյալ, կենսախինդ ու ավյունով լեցուն, հավերժ պայքարող ու տոկուն ՀՀ քաղաքացի:
Սուրեն Սիրունյանի մահը մեծ կորուստ է բոլորիս համար, քանզի նա այն մարդկանցից էր, ով իր կյանքի ողջ ընթացքում նվիրվել է իր գործին, դեռևս պատանի հասակից նա Ղարաբաղյան շարժման բացառիկ նվիրյալ էր: Սիրունյանի անձնազոհ կերպարը մշտական պայքար է մղել հայրենիքի և ՀՀ քաղաքացիների ազատության համար՝ ինքն իրեն զրկելով ազատությունից:
Անդառնալի ու ցավալի կորուստ՝ կորուստ մի մարդու, որի ներուժը կարող էր անգնահատելի լինել իր հայրենիքի, իր ընկերների և իր ընտանիքի համար:
«ԱզատԴեմոկրատներ» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Սիրունյանի ընտանիքի անդամներին և մերձավորներին: Մեր ընկերոջ վառ հիշատակը հավերժ մնալու է մեր սրտերում:
«ԱզատԴեմոկրատներ» կուսակցության լրատվականծառայություն
19 օգոստոսի, 2012թ.
ք. Երևան