This post is also available in:
Նորին Գերազանցություն Տիկին Լին Մ. Թրեյսիին,
Հայաստանում Միացյալ նահանգների դեսպան
Մեծարգո Դեսպան,
Իմ և Ազատ դեմոկրատներ կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեզ, ԱՄՆ իշխանություններին և Ամերիկայի ժողովրդին Միացյալ Նահանգների Անկախության 244-րդ տարեդարձի առթիվ:
Հայաստանի անկախացումից ի վեր անուրանալի է Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցությունը մեր երկրում ժողովրդավարության և տնտեսական զարգացման, ոլորտային բարեփոխումների և քաղաքացիական հասարակության կայացման գործում` միտված մեր պետականության ամրապնդմանը:
Բարձր գնահատելով Միացյալ Նահանգների և Հայաստանի երկարամյա գործընկերությունն ու բարեկամությունը, դիվանագիտական և քաղաքական սերտ հարաբերությունները, ներդրումային և առևտրային խորը կապերը, ԱՄՆ կարևոր դերակատարությունն Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, լիահույս ենք, որ առաջիկայում ևս մեր հարաբերություններն առավել կամրապնդվեն և կխորանան` ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների:
Մարտահրավերներով լի ներկայիս իրողություններում մեզ համար չափազանց կարևոր է Հայաստան-ԱՄՆ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում առավել ինտենսիվ գործակցությունը:
Եվս մեկ անգամ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս այս կարևոր տոնի առթիվ: Աստված պահապան բոլորին` Առողջություն և Խաղաղություն:
Հարգանքով`
Խաչատուր Քոքոբելյան