Երեկ տեղի ունեցավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում առաջարկվեց ընտրել ևս մեկ փոխնախագահ, ինչը բխում է կուսակցության կանոնադրությունից: Այդ պաշտոնում առաջարկվեց վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը, որն էլ անցավ միաձայն:
Տեղեկացնենք, որ այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահներն են Անուշ Սեդրակյանը և Հովհաննես Ղազարյանը:
Վարչությունը նաև որոշեց ձևավորել տարածքային կազմակերպչական և վերլուծական բաժիններ:
Տարածքային կազմակերպչական բաժնի ղեկավար ընտրվեց վարչության անդամ Արմեն Առաքելյանը, իսկ վերլուծական բաժինը կղեկավարի վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
8 հունիսի, 2012թ.
Երևան