«Առավոտ» օրաթերթի առաջատար լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահը մեծ կորուստ է բոլորիս համար:
Լրագրողական հանրությունը կորցրեց պրոֆեսիոնալ, ազնիվ ու իր գործի նվիրյալ անհատի: Նա Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի էր, համարձակ ու սկզբունքային անձնավորություն: Նաիրան մեր կենսախինդ և կատակասեր ընկերն էր` այնքան կյանք ու եռանդ կար նրա մեջ, այնքան սուր ու դիպուկ էին նրա մտքերը: Մեծ ցավ ենք ապրում այս կորստի համար:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ցավակցում է Նաիրա Մամիկոնյանի ընտանիքի անդամներին, «Առավոտ» օրաթերթի խմբագրակազմին, բարեկամներին և ընկերներին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն