Սիրելի՛ հայրենակիցներ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը սրտաց շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանմեկամյակի կապակցությամբ:
21 տարի առաջ հունվարի 28-ին նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ գրանցվեց կարևորագույն հաղթանակներից մեկը: Հայոց հաղթանակած բանակն այդ օրը իրավական կարգավիճակ ստացավ ու հենց այդ օրը հռչակվեց մեր նորանկախ պետության զինված ուժերի ստեղծման օր:
Բանակը մեր անվտանգության, անկախության ու ինքնիշխանության գրավականներից մեկն է և մեր բանակի հասուն տարիքով պետք է հպարտանալ: Միևնույն ժամանակ պետք է լիահույս լինել, որ ՀՀ զինված ուժերում առկա արատավոր երևույթներն այլևս պատմություն կդառնան և մենք լիաթոք կհպարտանանք նաև մեր բանակի պրոֆեսիոնալիզմով, այնտեղ տիրող համերաշխ ու կարգապահ մթնոլորտով:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս փառապանծ տոնի կապակցությամբ, մաղթում ենք, որ հայ զինվորը միշտ պահպանի Հայաստանի Հանրապետության սահմանների անդորրը և թող մեր տարածաշրջանում տիրի մշտական խաղաղություն: