Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր ելույթում նշեց, որ արտագաղթի միակ պատճառն այսօր այն է, որ մարդիկ աշխատանք չունեն:
«Մեր ժողովուրդը, ցավոք, սովոր է ծանր պայմաններում ապրելու, սոցիալական անարդարությունների դեմ պայքարելու, բայց աշխատանք չունենալու պայմաններում գնում են»,- ընդգծեց նա:
Խաչատուր Քոքոբելյանը կառավարությանն առաջարկեց այս ծրագիրը հետ տանել, խնդիրները քարտեզագրել և կոնկրետ խնդիրների լուծումներ առաջարկել, քանի որ իրենք հստակ լուծումներ են ուզում լսել: