Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության Երիտասարդական միության անդամները հանդիպեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանում բիզնեսի զարգացման իրավական խոչընդոտներին վերաբերող հարցեր, անդրադարձան գազի սակագնի թանկացմանը, հայաստանյան շուկայի վրա դրա հնարավոր հետևանքներին։
Թե Մակարյանը, թե Ազատ դեմոկրատների երիտմիության անդամները կարևորեցին Հայաստանի և ԵՄ–ի միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները` առանձնացնելով այն խնդիրները, որոնք պետք է հաղթահարել մինչ այդ ծրագրի լիակատար գործունեությունը մեր երկրում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս սերտորեն համագործակցել և ակտիվ քննարկումներ կազմակերպել։